National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
31.10.2014
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
1 / 6

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հակոբ Հակոբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2015 թ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվելիք ֆինանսական ցուցանիշները:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ 2015 թվականին սոցիալական ոլորտի պաշտպանության ծախսերը կկազմեն 385 մլրդ 580 մլն դրամ:

Նա տեղեկացրել է նաեւ, որ 2015 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը պակաս չի լինելու 55.000 դրամից:

Մասնավորապես նա նշել է, որ քաղաքացիական ծառայողների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը 2015 թվականի հուլիսի 1-ից նախատեսված է բարձրացնել մինչեւ 300 հազ դրամ:

Ծրագրված է սպայական անձնակազմի եւ նրանց ընտանիքի անդամների տրվող վճարների համար հատկացնել 20 մլրդ 918.4 մլն դրամ: Միջին ամսական կենսաթոշակը, որն այսօր 61հազ 447 դրամ է, նախատեսվում է բարձրացնել 14 տոկոսով, իսկ 20 հազ. դրամ կենսաթոշակի միջին ամսական չափը՝ 14 տոկոսով:

Աշխատանքային կենսաթոշակը 36000 դրամի փոխարեն կհասցվի 41000 դրամի:

2015 թվականին, ըստ փոխնախարարի, կպահպանվեն երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը: Հղիության եւ ծննդաբերության նպաստի համար նախատեսված է հատկացնել 5 մլրդ 887 մլն դրամ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ 2015 թվականին նախատեսված է իրականացնել 72 ծախսային ծրագիր: Նախարարի խոսքով՝ 2015թվականին եւս կառավարության համար առաջնային է լինելու կենսաթոշակների աստիճանական բարձրացումը: 2015 թվականի հունվարի 1-ից, ըստ նախարարի, կենսաթոշակների չափը կավելանա 2000 դրամով, զինվորական կենսաթոշակները եւս կբարձրանան:

2015-ին, ըստ Արտեմ Ասատրյանի, ընտանեկան եւ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը կկազմի 104 հազ, կշարունակվի ավանդների փոխհատուցումը:

Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Մարտուն Գրիգորյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ: Համատեղ նիստի ընթացքում քննարկվել են «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտներին հատկացվելիք ֆինանսական միջոցները: ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է ՀՀ բյուջեից տվյալ ոլորտներին հատկացվող գումարները եւ ծրագրերը:

Պավել Սաֆարյանի խոսքով՝ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով գյուղատնտեսության ոլորտին նախատեսվում է հատկացնել 16,594.5 միլիոն դրամ: ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ ծախսերի ավելացումը կազմում է 1,498.5 միլիոն դրամ կամ 9.8 տոկոս:

Անդրադառնալով բնապահպանության ոլորտի հատկացումներին՝ Պավել Սաֆարյանը նշել է, որ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 2,901.0 միլիոն դրամ՝ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով հաստատված 2,322.1 միլիոն դրամի դիմաց: Ծախսերի ավելացումը կազմում է 578.9 միլիոն դրամ կամ 24.9 տոկոս:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ներկայացնելով ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցները, խոսել է գյուղատնտեսության նախարարության իրականացրած, ինպես նաեւ նոր ծրագրերի մասին: Նախարարը նշել է, որ «Բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացում» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 150.0 միլիոն դրամ՝ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով հաստատված գումարի չափով: Իսկ «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսների սուբսիդավորում» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 1,163.0 միլիոն դրամ՝ նախորդ տարվանից 290,5 միլիոն դրամով ավելի: Սերգո Կարապետյանը նշել է, որ այս ծրագրով նախատեսվում է սուբսիդավորել գյուղացիական տնտեսություններին տրամադրված վարկերի տոկոսադրույքները 6 տոկոսի չափով: Նախարարը նշել է, որ պետությունը շարունակելու է աջակցությունը հողօգտագործողներին՝ մատչելի գնով պարարտանյութեր եւ դիզելային վառելիք ձեռք բերելու ուղղությամբ: Նա նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում նախատեսվում են շարունակել եւ իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային եւ դրամաշնորհային միջոցներով ծրագրեր:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ներկայացրել է, թե որ ծրագրերին են ուղղվելու ընթացիկ ծախսերի գծով հատկացված միջոցները: Նախարարը նշել է, որ 18 ծրագիր շարունակվելու է, իսկ 2 ծրագիր նոր է իրականացվելու: Նա նշել է, որ «Ձկան պաշարների համալրում» ծրագրի համար ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 60.0 միլիոն դրամ՝ նախորդ տարվա պետական բյուջեով հաստատված գումարի չափով: «Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» ծրագրի համար ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարը նունպես համապատասխանում է նախորդ տարվա նախատեսված գումարի չափին՝ 125.4 միլիոն դրամ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մաքրել Սեւանա լճի շրջակայքի 93 հա ջրածածկ անտառտնկարկներ: Նախարարի խոսքով՝ «ՀՀ ջրավազանային կառավարման պլանների մշակման ծառայություններ» ծրագրի համար ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 31.2 միլիոն դրամ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակում:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը տեղեկացրել է, որ ՀՀ 2015 թվականի բյուջեով նախատեսված է հատկացնել 38,082.7 միլիարդ դրամ, որից 241 միլիոնն ուղղվելու է կոմիտեի պահպանմանը: Վահե Հակոբյանը նշել է, որ ջրային տնտեսության ոլորտում շարունակվելու են նախատեսված աշխատանքները: Անդրադառնալով «Ոռոգման համակարգերի հիմնանորոգում» ծրագրին՝ նա նշել է, որ ծրագրի իրականացման համար նախատեսված է 1,000.0 միլիոն դրամ՝ նախորդ տարվա հատկացվածի չափով:

Համատեղ նիստի ավարտին ոլորտների պատասխանատուները պատասխանել են պատգամավորների հարցերին:


20.05.2024
Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին: Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփին...

20.05.2024
Ազգային ժողով է այցելել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը
Խորհրդարանական հարթակում մեր երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են. ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը` ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժող...

20.05.2024
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՊ ընթացիկ եզրակացությունը
Կոշտ կենցաղային թափոնների կառավարման պետական քաղաքականության հիմնական նպատակները եւ դրանց հասնելու  ուղիները սահմանված են քաղաքականության փաստաթղթերում, բայց կարելի է արձանագրել, որ ունեցած իրավիճակը, օրենսդրությամբ սահմանված քաղաքականության միջոցառումների նպատակները չեն իրագործվել, հետեւաբար, ...

20.05.2024
Մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Մայիսի 20-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քն...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդությա...

20.05.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմ...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գե...

20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am